ԼԼուսինե Մուրադյան

Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր

Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

 

Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստանի և Բրազիլիայի միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

 

Դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև պատմական կապերի առկայությունը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտի վերաբերյալ հարցեր։
Դեսպանը նախարարին է ներկայացրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Բրազիլիայի փորձը՝ կենսավառելիքի արտադրման, ինչպես նաև հողմային, արևային էներգիայի ստացման և կիրառման փորձը։

 

Նախարար Սանոսյանը մասնավորապես հետաքրքրվել է կենսավառելիքի ստացման եղանակներով և այն Հայաստանում տեղայնացնելու և կիրառելու հնարավորություններով։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն մասնագիտական մակարդակում քննարկել այս ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում