ԳԳոհար Սարգսյան

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ՔԿԾ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ա․ Ա․-ի կողմից դատապարտյալ Զ․ Զ․-ի անվամբ բերված հանձնուքը։ Արդյունքում՝ հանձնուքում առկա կիսագուլպաների եզրերին նկատվել են ներծծված սպիտակավուն, կասկածելի հետքեր։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից։

Քաղաքացի Ա․ Ա․-ն ձերբակալվել է հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Նշանակված դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը խոշոր չափի՝ 1․013 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում