ԳԳոհար Սարգսյան

Լադանիվա խմբի պրոմո արշավի և եվրատեսիլյան բեմադրության մանրամասները

Լադանիվա խմբի պրոմո արշավի և եվրատեսիլյան բեմադրության մանրամասները

«Առաջին ալիք»-ը «Ժակոն Եվրատեսիլում. մաս 3 «Սուս մի´ նստի»» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է «Լադանիվա» խմբի պրոմո արշավի և եվրատեսիլյան բեմադրության մանրամասները։

Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի ելույթը երկրորդ կիսաեզրափակչում է՝ մայիսի 9-ին: «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո:

Մրցույթի պաշտոնական էջում հրապարակվել են «Եվրատեսիլ 2024»-ի մասնակիցների ելույթների համարները:

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։

«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:

«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով: Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում