Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության մասին

Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության մասին

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրազենի կիրառմամբ միջադեպ է տեղի ունեցել: Ղրղզստանի սահմանապահ ծառայության տվյալով՝ կեսօրին երկրի սահմանապահ ջոկատը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների, որոնք Ղրղզստանի տարածքում՝ պետական սահմանի գծից 250-300 մ հեռու, անասուններ են արածեցրել:

«Ղրղզստանի տարածքը լքելու սահմանապահների պահանջները Տաջիկստանի քաղաքացիներն անտեսել են, ավելին՝ սկսել են քարկոծել զինծառայողներին, ապա նրանցից մեկը կրակոց է արձակել սահմանապահ ջոկատի ուղղությամբ»,- ասված է ղրղզական կողմի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ղրղզստանի զինվորականները նախազգուշական կրակ են արձակել, որից հետո Տաջիկստանի քաղաքացիները հեռացել են սահմանից: Լրատվամիջոցների տվյալով՝ նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում