Իրանը դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի սկսած ռազմական գործողությունը

Իրանը դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի սկսած ռազմական գործողությունը

Իրանը դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի սկսած ռազմական գործողությունը: Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ այդ որոշումն ուղղված է պաղեստինյան անկլավում խաղաղության հաստատման շուրջ միջազգային հանրության ջանքերի խափանմանը:

«Իսրայելն այդ որոշումը կայացրել է Գազայի հատվածում պատերազմն ու ցեղասպանությունը դադարեցնելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը խափանելու և իսրայելցի հանցագործների անհատական ու խմբային շահերը պաշտպանելու նպատակով»,- ասել է Քանանին:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության բանալին պաղեստինյան ժողովրդի դեմ պատերազմի անհապաղ և անվերապահ դադարեցումն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում