ԼԼուսինե Մուրադյան

Մանասյանը Ժնևում ներկայացրել է ՀՀ ՄԻՊ-ի մարտահրավերներն ու բնականոն գործունեությունը խոչընդոտող վտանգները

Մանասյանը Ժնևում ներկայացրել է ՀՀ ՄԻՊ-ի մարտահրավերներն ու բնականոն գործունեությունը խոչընդոտող վտանգները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում է՝ մասնակցելու Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին: Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

 

Դաշինքը հետևում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեության համապատասխանությանը Փարիզի սկզունքներին, ինչպես նաև նպաստում է մարդու իրավունքերի զարգացմանն ու պաշտպանությանը:

 

Մայիսի 6֊ին տեղի են ունեցել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (APF, ENNHRI, NANHRI, RIDHCA) տարածաշրջանային ցանցերի ներկայացուցիչների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) Բյուրոյի հանդիպումները:

 

Մասնակիցները փոխանակվել են լավագույն փորձով և գիտելիքներով:

 

Պաշտպանն ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ակտիվ ներգրավվել նոր նախաձեռնություններին:

 

Մայիսի 6-ին կայացել է նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր վեհաժողովի նիստը:

 

Քննարկման օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր:

 

Անահիտ Մանասյանը մասնակցել է նաև իրավապաշտպանների և օմբուդսմանական հաստատությունների ղեկավարների ու ներկայացուցիչների պաշտպանության թեմային նվիրված քննարկմանը:

 

Մասնակիցները ներկայացրել են այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնց բախվում են իրենց երկրներում՝ գործունեության իրականացնան ընթացքում:

 

Անահիտ Մանասյանը խոսել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փաստաբանների և լրագրողների անխոչընդոտ գործունեության հետ կապված առանձին բաժինների առկայության, առավել հաճախ հանդիպող դեպքերի նկարագրության և պաշտպանության կառուցակարգերի մասին։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանի հաստատության պաշտպանության առնչությամբ այս պահին առկա մարտահրավերներն ու բնականոն գործունեությունը խոչընդոտող վտանգները։

 

Առաջիկա օրերին տեղի կունենան Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստը և մի շարք այլ հանդիպումներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում