ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվների եկամուտների 90 տոկոսը կօգտագործի Կիևի ռազմական կարիքների համար. Շոլց

ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվների եկամուտների 90 տոկոսը կօգտագործի Կիևի ռազմական կարիքների համար. Շոլց

Եվրամիության երկրները համաձայնել են Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների եկամուտների 90 տոկոսն օգտագործել Կիևի ռազմական կարիքների համար՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը Լատվիա կատարած այցի ժամանակ:

«Դա զգալի գումար է, որը կազմում է տարեկան մի քանի միլիարդ եվրո: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ միջոցների մոտ 90 տոկոսը կօգտագործենք Ուկրաինայի պաշտպանական նպատակների համար՝ առանց Եվրոպայում զենք գնելու պարտավորության»,- նշել է Օլաֆ Շոլցը:

Կանցլերը հավաստիացրել է, որ Գերմանիան մտադիր է Կիևին աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում