ԼԼուսինե Մուրադյան

ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները

ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայկական ատոմային էլեկտրակայանում։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

 
Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

 

Խորհրդակցության ընթացքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նախարարին է զեկուցել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։

 

Քննարկվել են ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների, կատարվող աշխատանքների ժամկետների համապատասխանության վերաբերյալ հարցեր։

 

Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված ժամկետները պահպանվեն, ինչպես նաև վերլուծվեն այն դեպքերը, երբ նախատեսված ժամկետները չեն պահպանվել և ներկայացվեն համապատասխան հիմնավորումներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում