ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ մայիսի 13-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
 
«Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին։
 
Շաբաթվա քրոնիկոն.
  • Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
  • Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 482.026 ուղևոր:
  • Գիծ է դուրս բերվել 2740 շարժակազմ, որից 424-ը՝ երեք վագոնանի, 1346-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։
  • Նախատեսված ուղևորափոխադրումը 526.609 ուղևոր։
  • Կատարողականը՝ 99,3%
Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում