Հակառակորդը դիվերսիոն գործողություն է ձեռնարկել. հայկական կողմը 3 կորուստ ունի

Հակառակորդը դիվերսիոն գործողություն է ձեռնարկել. հայկական կողմը 3 կորուստ ունի

Անտեսելով սեփական ռազմատենչ քաղաքականությունը սանձելու՝ միջազգային հանրության քաղաքական ու իրավական բոլոր նորմերն ու կոչերը, Ադրբեջանը արկածախնդիր քայլի է դիմել՝ դիվերսիա կազմակերպելով Արցախի հետ սահմանին:

Շրջափակման մեջ գտնվող Գյուլիստան գյուղի ուղղությամբ հայկական հենակետերի վրա ադրբեջանական ոտնձգությունը զուտ դիվերսիոն գործողություն չէ: Եղել է մոտ 2 ժամ տեւողությամբ հարձակում: Հայ դիրքապահները նախ հետ են շպրտել թշնամուն, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդել եւ ջոկատը ոչնչացրել հակառակորդի դիրքերի մատույցներում: Թշնամու կորուստների թիվն անցնում է 10-ից:

Հարձակումը հետ մղելիս զոհվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, 19-ամյա Հակոբ Խաչատրյանը, 20-ամյա Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը: Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայող վիրավորվել է: Արցախի Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում