Քեմերոնի՝ Կիև կատարած այցի շրջանակում տրվել է հարյուրամյա գործընկերության համաձայնագրի բանակցությունների մեկնարկը

Քեմերոնի՝ Կիև կատարած այցի շրջանակում տրվել է հարյուրամյա գործընկերության համաձայնագրի բանակցությունների մեկնարկը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը Կիև կատարած այցի շրջանակում տրել է Ուկրաինայի և Միացյալ Թագավորության միջև հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Խոսքը նոր համաձայնագրի մասին է, որը երկրների միջև ամուր կապեր կկառուցի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Մեծ Բրիտանիայի հանձնառությունն այդ գործընկերության զարգացմանը Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ տասնամյակներ առաջ սերտ և ամուր համագործակցություն կառուցելու մտադրության հստակ ազդանշան է»,- հայտնել են Մեծ Բրիտանիայի կառավարությունում:

Քեմերոնը նաև հայտարարել է, որ Ուկրաինային չի կարելի մենակ թողնել պատերազմում: «Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համոզվենք, որ Ուկրաինան ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաղթանակի համար»,- հավելել է Քեմերոնը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում