Այսպես է իրեն պահում բռնապետը. Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին մեղադրել է միջազգային համաձայնագրերը խախտելու համար

Այսպես է իրեն պահում բռնապետը. Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին մեղադրել է միջազգային համաձայնագրերը խախտելու համար

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է միջազգային համաձայնագրերը խախտելու համար՝ հրեական պետության հետ առևտուրը դադարեցնելու՝ Անկարայի որոշումից հետո: Նա վստահեցրել է, որ Թել Ավիվն արտաքին առևտրում արագ փոխարինող կգտնի թուրքական ապրանքներին։

«Էրդողանը խախտում է համաձայնագրերը՝ արգելափակելով նավահանգիստները իսրայելական ներմուծման և արտահանման համար։ Այսպես է իրեն պահում բռնապետը՝ անտեսելով թուրք ժողովրդի և գործարարների շահերը և անտեսելով միջազգային առևտրային համաձայնագրերը»,- հայտարարել է Կացը:

Նա նշել է, որ արդեն հանձնարարել է զբաղվել Թուրքիայի հետ առևտրին այլընտրանքների որոնմամբ։ «Իսրայելը դրանից դուրս կգա ուժեղ և համարձակ տնտեսությամբ»,- հավելել է նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում