ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի ԶՈՒ-ն սկսել է անօդաչու սարքերով հարվածել Ռուսաստանի երկաթուղային ենթակառուցվածքին

Ուկրաինայի ԶՈՒ-ն սկսել է անօդաչու սարքերով հարվածել Ռուսաստանի երկաթուղային ենթակառուցվածքին

Կիևը փոխել է Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների մարտավարությունը։ Ուկրաինայի զինված ուժերը սկսել է անօդաչու սարքերով գրոհել երկրի երկաթուղային ենթակառուցվածքի վրա, ինչպես նաև Ռուսաստանի երկու շրջանի՝ Օրյոլի և Կուրսկի քարշակային և տրանսֆորմատորային ենթակայանների վրա։ Ոչ ոք չի տուժել, և լուրջ վնասներ չեն գրանցվել։

Օրյոլի շրջանի կայարանների վրա դրոնների հարձակման հետևանքով էլեկտրաէներգիայի վթարային անջատում է տեղի ունեցել, ինչի պատճառով Մոսկվայից Բելգորոդ և Լգով ուղևորվող երկու գնացքների չվերթը հետաձգվել է։

Ընդհանուր առմամբ, ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք է խոցվել հինգշաբթի՝ մայիսի 2-ի գիշերը Ռուսաստանի հինգ շրջանների տարածքում՝ հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Անօդաչու սարքերի խոցման ժամանակ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, որոշ շրջաններ հոսանքազրկվել են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում