ՄՄարիամ Մխիթարյան

Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին՝ իսրայելական կառավարությանը մեղադրելով պաղեստինցիների «ցեղասպանության» համար։

Նա նշել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կխզվեն մայիսի 2-ին։

Իսրայելի իշխանությունները Պետրոյի խոսքերն անվանել են հակասեմական և ատելություն սերմանող ու ընդգծել, որ Կոլումբիայի նախագահի դիրքորոշումը հավասարազոր է ՀԱՄԱՍ-ին գովաբանելուն:

Գազայում իսրայելական գործողությունները քննադատելուց բացի, նախագահ Պետրոն դադարեցրել է զենքի գնումներն Իսրայելից, որը նախկինում Կոլումբիայի զենքի ամենակարևոր մատակարարներից էր:

Բրազիլիայի հետ Կոլումբիան աջակցում է Հաագայի Միջազգային քրեական դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության նախաձեռնած դատավարությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում