ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»  օրինագիծը

Վրաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը:

Այս օրենքով նախատեսվում է ստեղծել «արտաքին ուժերի շահերն իրականացնող կազմակերպությունների» ռեեստր։ Իշխանությունները պահանջներ ունեն այն ՀԿ-ների և ԶԼՄ-ների դեմ, որոնք դրամաշնորհներ են ստանում Վրաստանի ռազմավարական գործընկեր երկրներից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից։

Բողոքի ցույցերի պատճառով խորհրդարանում կրկին գործում է անվտանգության հատուկ ռեժիմ: ԶԼՄ-ներից կթույլատրվեն միայն հեռուստաալիքների նկարահանող խմբերը։

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանում պատգամավորները ծեծկռտուքի մեջ են մտել լիագումար նիստի մեկնարկից առաջ։ Ընդդիմադիր պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին պահանջել է ցույց տալ տեսանյութը, թե ինչպես են «երազողները» ֆիզիկական ուժ գործադրում բոլորի նկատմամբ:

«Աղմաշենեբելիի ռազմավարության» առաջնորդ Գեորգի Վաշաձեն «Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիին խորհրդարան է բերել անվասայլակով:

Գեորգի Վաշաձեն հայտարարել է, որ «Ռուսական օրենքի հիմնական նպատակն է փչացնել հարաբերությունները մեր արևմտյան գործընկերների հետ և ստիպել նրանց խզել հարաբերությունները Վրաստանի հետ»:

Քաղաքական գործիչն այսպես է մեկնաբանել ԱՄՆ Սենատի 14 անդամների նամակը, որում ասվում է. «Եթե օրինագիծն ընդունվի, մենք ստիպված կլինենք նպաստել Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությանը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում