ՄՄարիամ Մխիթարյան

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է մայիսմեկյան ցույցերը

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է մայիսմեկյան ցույցերը

Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլում մայիսմեկյան ցույցերը ցրելու համար, մի քանի մարդ վիրավորվել է, մի քանիսը` ձերբակալվել, հաղորդում է CNN Turk-ը։

Նախօրեին իշխանությունները հերթական անգամ արգելել են մայիսմեկյան ցույցը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում՝ թույլ տալով այն անցկացնել քաղաքի այլ վայրերում։ Արգելքը կապված է 1977 թվականի իրադարձությունների հետ, երբ Թաքսիմում մայիսմեկյան ցույցն ավարտվել էր անհայտ դիպուկահարների գնդակներից 36 մարդու մահով։ Այդ ժամանակվանից այդ վայրը խորհրդանշական է դարձել ցուցարարների համար։

Որոշ ցուցարարներ անտեսել են արգելքը և փորձել են ներխուժել Թաքսիմ հրապարակ, որը ոստիկանությունն արգելափակել էր։ Ըստ տեղեկությունների՝ Ստամբուլի որոշ շրջաններում եղել են ոստիկանության հետ ցուցարարների բախումներ, մի շարք շրջաններում էլ ցույցերը խաղաղ են ընթանում։ Դրանք հանգիստ են անցնում նաև Դիարբեքիրում, Կայսերիում և մյուս քաղաքներում։

Մայրաքաղաք Անկարայում էլ ոստիկանությունն ամբողջությամբ շրջափակել է քաղաքի կենտրոնը՝ օգտագործելով 4 մետր բարձրությամբ մետաղական ցանկապատեր, տեղակայված է նաև հատուկ տեխնիկա՝ ցույցերը ցրելու համար։ Անկարայում ցուցարարների և ոստիկանների միջև առայժմ բախումներ չեն եղել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում