ԼԼիլիթ Ասատրյան

Կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը. Իրանի դեսպան

Կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը. Իրանի դեսպան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը:

Հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը՝ դեսպան Սոբհանին նշել է, որ կոմիտեն կարևոր աշխատանք է տանում կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու և երկրում օրինականության հաստատման ուղղությամբ: Ըստ դեսպանի՝ այսօր կոռուպցիայի դեմ պայքարում գրեթե բոլոր երկրներն էլ բախվում են որոշակի խնդիրների, ուստի կարևոր է այդ ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը: 

Դեսպան Սոբհանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հույս են հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև իրավապահ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում