Մի ֆոտոյի պատմություն. «Անվախ Ֆագան»

Մի ֆոտոյի պատմություն. «Անվախ Ֆագան»

Լուսանկարում հոլիվուդյան հայտնի ֆիլմերից մեկի հերոս առյուծն է` Ֆագանը: Լուսանկարիչ Լումիս Դինը պահը որսացել է ֆիլմի նկարահանման հրապարակում:

ԱՄՆ-ի բանակի շարքային ծառայող Ֆլոյդ Համեսթոնը 1951-ին արձակուրդ խնդրեց, որպեսզի կարողանա իր սիրելի առյուծ Ֆագանի համար բնակության վայր գտնել: Մինչեւ բանակ զորակոչվելը Համեսթոնն անձնական կրկես ուներ: Զորակոչվելուց առաջ նա վաճառեց իր 6 առյուծը, սակայն Ֆագանից բաժանվել չկարողացավ:

1951-ին LIFE ամսագիրը մի մեծ հոդված եւ լուսանկարների շարք հրապարակեց` նվիրված Համեսթոնի եւ նրա սիրելի առյուծի արկածներին: Այդ հոդվածը կարդաց հոլիվուդյան մի սցենարիստ եւ հասկացավ, որ ձեռքում ֆիլմի խելահեղ սցենար է: Այդպես առյուծը հայտնվեց «Անվախ Ֆագան» ֆիլմի նկարահանման հրապարակում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում