ՄՄարո Թարվերդյան

Լիլիթ Մկրտչյանը շախմատի կանանց աշխարհի գավաթին մասնակցելու իրավունք է ստացել

Լիլիթ Մկրտչյանը շախմատի կանանց աշխարհի գավաթին մասնակցելու իրավունք է ստացել

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-9-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:

Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու կանանց աշխարհի գավաթին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակել է 6.5, Սուսաննա Գաբոյանը՝ 5.5, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 4.5 միավոր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում