ԳԳոհար Սարգսյան

Սևանի տրանսպորտային հանգույցը հիմնանորոգվում է

Սևանի տրանսպորտային հանգույցը հիմնանորոգվում է

Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ շինարարությունը կատարում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմքի կառուցում, 2690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, անվտանգության տարրերով կահավորում՝ գծանշում, ճանապարհային նշանների, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատվածի հիմնանորոգում։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ մոտ 432 միլիոն 400 հազար դրամ հատկացմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում