ՄՄարիամ Մխիթարյան

Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Թամաշ Սույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով մայիսի 5-10-ը պետական ​​այցեր կկատարի այդ երեք երկիր:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ծյանը ճեպազրույցում նշել է, որ դա պետության ղեկավարի առաջին ուղևորությունն է Եվրոպա վերջին հինգ տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ Չինաստանի ղեկավարի եվրոպական շրջագայությունը մեծ նշանակություն ունի այս երեք երկրի և ամբողջ Եվրոպայի հետ հարաբերությունների ընդհանուր զարգացմանը նպաստելու հարցում։

Չինաստանի ղեկավարը նախագահ Մակրոնի հետ կքննարկի երկկողմ կապերը, ինչպես նաև չին-եվրոպական հարաբերությունները, կարծիքներ կփոխանակեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, ասել է ԱԳՆ խոսնակը։ Ակնկալվում է, որ Չինաստանի նախագահի այցը նոր մակարդակի կբարձրացնի Չինաստան-Ֆրանսիա համապարփակ ռազմավարական գործընկերությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում