ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում:

Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցրել է, որ անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. այն պատրաստ է շահագործման:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանքներ կիրականացնեն՝ վերականգնելու Անիի պատմական կամուրջը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում