ՎՎահե Դավթյան

Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Ապրիլի 27-ին՝ ժամը 12:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարոդ՝ Ա. Վ.) և «Nissan» (վարորդ՝ Ա. Բ.) մակնիշների ավտոմեքենաները. «Honda» մակնիշի ավտամեքենայի ուղևոր Ռ. Ա.-ն (ծնված 1961 թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ռ. Ա.-ին մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում