ԳԳոհար Սարգսյան

Հատուկ զբոսայգիներ՝ շների համար

Հատուկ զբոսայգիներ՝ շների համար

Երևանի մի շարք վարչական շրջաններում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հարմարավետ պայմաններ են ստեղծվել ինչպես շների զբոսանքի, այնպես էլ վարժանքների համար։ Տեղադրվել են վարժասարքեր, գիշերային լուսավորություն, ոռոգման նոր ցանց, աղբամաններ, հատուկ ցուցանակներ, ինչպես նաև նստարաններ՝ շներին զբոսանքի բերած քաղաքացիների հանգստի համար:

Զբոսայգիներում փոքր և խոշոր շների համար նախատեսված տարածքներն առանձնացված են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում