ԼԼիլիթ Ասատրյան

Վահան Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Վահան Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Ապրիլի 26-ին Դոհայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: 

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը: Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման, Սև ծովը Ծոցի համագործակցության խորհրդի երկրներին կապելու համատեքստում Վահան Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում