ԼԼուսինե Մուրադյան

Օրը՝ 60 վայրկյանում | 26.04.2024

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները:

Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. Անի Բադալյան:

Փակվել է Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը. Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կենտրոնի խնդիրները համարում է կատարված:

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Ռիշի Սունակին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով. Crux:

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին փոխզիջումների որոնման հարցում. Շոլց:

Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը:

Եվրախորհրդարանը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել:

Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց ՆԱՏՕ-ն է մոտեցել Ռուսաստանի սահմաններին. Շոյգու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում