105-ամյա Գույնա տատի երկարակեցության գաղտնիքը

105-ամյա Գույնա տատի երկարակեցության գաղտնիքը

Գույնա Մարկոսյանը ծնվել է 1910-ին Մանթաշում: Փոքրիկ երեխա էր, երբ սկսվեց թուրքական կոտորածը: Մեկ դարից ավելի ապրած տատը այսօրվա պես հիշում է էրգիրն ու չի դադարում կարոտել:

Գույնայի առավոտները երիտասարդ տարիներից սկսվում էին կոլխոզում 15 կով կթելով,  ավարտվում՝  նույն սցենարով: Օրական 30 կով կթելը կթվորուհու համար պատվի հարց էր, պլանը պետք է կատարեր առանց տրտնջալու: Հիմա առաքելությունն ավարտված է համարում. 75 տարի անտրտունջ աշխատել է:

Նրան ոչ միայն տանն են բոլորը սիրում, այլեւ ամբողջ գյուղում: Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում լավ գիտեն. երկարակյաց կնոջ համար պատիվն առաջին տեղում է: Հիմա երեխաները, թոռներն ու ծոռները ցրվել են աշխարհով մեկ, բայց տեխնոլոգիական հնարավորությունները չեն թողնում կարոտել զավակներին: Իր ուզած պահին սմարթֆոնը վերցնում ու կապ է հաստատում արտասահմանում բնակվող բարեկամների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում