Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱնի Օհանյան

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանուշյանի անունը կրող հրապարակ

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանուշյանի անունը կրող հրապարակ

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, հայազգի քանդակագործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ ապրիլի 24-ին տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետներ, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

 

«Իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանն ընդգծեց 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը՝ շեշտելով, որ այդ ոճրագործությունն իրագործողների անպատժելիության հետևանքն է մեկ դար անց հայ ժողովրդի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը։ Նշվեց Ֆրանսիայի կարևոր դերակատարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, փաստաբան և նախկին նախարար Պատրիկ Դևեջյանի անգնահատելի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջմղման, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարում։

 

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն և Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը։
 

 

Արարողությանը ներկա էին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև ծաղկեպսակներ զետեղեցին նաև Անտոնիի և Բուլոյն-Բիլանկուրի պրեֆեի տեղակալ Բենուա Տրեվիսանին, Շատենե-Մալաբրիի քաղաքապետ Կարլ Սեգոն, Բուրգ-լա-Ռենի քաղաքապետ Պատրիկ Դոնաթը, Վերիեր-լը-Բուիսոնի քաղաքապետ Ֆրանսուա Գի Տրեբուլեն և այլք։
 

 

Նույն օրը Անտոնի քաղաքում Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի, Ֆրանսիայի Սենատում «Կենտրոնամետների միության» նախագահ Էրվե Մարսեյի, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեի և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչի կողմից հանդիսավոր կերպով բացվեց Միսակ Մանուշյանի անունը կրող հրապարակը և Մանուշյանի խմբի անդամներին նվիրված հուշատախտակը»,- ասված է գրառման մեջ։
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում