Տոնական նվերներ Երևանի 2796 ընտանիքներին

Տոնական նվերներ Երևանի 2796 ընտանիքներին

2796 հոբելյանական թվով Երևանում բնակվող ընտանիքներ քաղաքի տարեդարձին ընդառաջ նվերներ կստանան:

Այսօրվանից քաղաքապետարանը սկսել է նվերների առաքումը: Սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, համակարգիչներ ու էլի շատ անհրաժեշտ կենցաղային տեխնիկա է ներառված նվերների ցանկում: Սոցիալական խոցելի խմբում ներառված են հաշմանդամություն ունեցողներ, ազատամարտիկների ու բազմազավակ ընտանիքներ:

Առաջինը դրանք կհասնեն մայրաքաղաքի ամենատարեց  22 բնակիչներին:

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ՝ մեկ ամիս վարչական շրջանների սոցիալական ապահովության բաժինների, տարածքային սոցծառայությունների աշխատակիցները կայցելեն հաշվառված  2796 ընտանիքներն ու կհանձնեն նվերները: Դրանք  բաժանվելու  են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում