ՆՆորայր Շողիկյան

Հրդեհ Կամո գյուղում

Հրդեհ Կամո գյուղում

Ապրիլի 24-ին՝ ժամը 15:05-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են տուն և անասնագոմ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

ՆԳՆ ՓՇ-ից տեղեկացնում են՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամո գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքում (120 քմ):

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 16:20-ին: Այրվել են ընդհանուր տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում