ԼԼուսինե Մուրադյան

Արգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Արգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ռաֆայել էնրիկե Գոնսալես Ալեմանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

 

Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։

 

Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերին, երկկողմ օրակարգի հարցերին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական և կրթամշակութային ոլորտներում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում