Բաքուն բավականին դրական է գնահատում երեկ Մոկվայում կայացած Ալիև-Պուտին հանդիպումը․ Հաջիև

Բաքուն բավականին դրական է գնահատում երեկ Մոկվայում կայացած Ալիև-Պուտին հանդիպումը․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն բավականին դրական է գնահատում երեկ Մոկվայում կայացած Ալիև-Պուտին հանդիպումը:

«Բանակցություններն անցել են ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ոգով։ Օրակարգում են եղել երկկողմ գործակցության հարցեր՝ քաղաքականություն, տնտեսություն, առևտուր, ներդրումներ, հումանիտար և այլ հարցեր»,- մանրամասնել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կառավարությունների ներկայացուցիչներին հանձնարարել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Հյուսիս-hարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը:

Հաջիևը տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

«Ալիևը բարձր է գնահատել այդ գործում Ռուսաստանի դերն ու ջանքերը»,- հավելել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում