ԼԼուսինե Մուրադյան

Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. ՆԳՆ պարզաբանում

Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. ՆԳՆ պարզաբանում

Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների՝ ՆԳՆ-ից հայտնում են, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար՝ վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով:

 
«Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում:
Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին»,- ասվում է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում