ԳԳոհար Սարգսյան

Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի փոխնախարարի ուղեկցմամբ այցելել է Վիլնյուսի Energy Cells-ի 200 մեգավատ (ՄՎտ) էներգիայի պահեստավորման կայանների համակարգ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր Լիտվայի էներգետիկայի փոխնախարար Ալբինաս Զանանավիչյուսի ուղեկցմամբ այցելել է Վիլնյուսի Energy Cells-ի 200 մեգավատ (ՄՎտ) էներգիայի պահեստավորման կայանների համակարգ: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Տեղում նախարարին է ներկայացվել պահեստավորման կայանի շինարարության և շահագործման մանրամասները: Ամբողջ համակարգը բաղկացած է էներգիայի պահպանման 4 սարքերից՝ 50 ՄՎտ/50 ՄՎտ/ժ հզորությամբ, որը ապահովում է Լիտվայի էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալի շահագործումը: Այն ներկայումս Բալթյան երկրներում ամենամեծ, իսկ Եվրոպայում՝ իր տեսակի մեջ ամենախոշոր նախագծերից մեկը:

Լիտվական կողմը պատրաստակամություն է հայտնել կիսվել Հայաստանի հետ այս ոլորտում իրենց հաջողված փորձով :

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում