ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ահարոն Հալիվան հրաժարական է տվել

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ահարոն Հալիվան հրաժարական է տվել

Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական հետախուզության վարչության ղեկավար Ահարոն Հալիվան հրաժարական է տվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելական զինվորականների հայտարարությունը:

Անցյալ տարի Հալիվան ստանձնել է հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ խմբավորման՝ Իսրայելի վրա հարձակումը կանխելու պատասխանատվությունը: «Մենք ձախողեցինք մեր ամենակարևոր առաքելությունը, և ես՝ որպես ռազմական հետախուզության ղեկավար, կրում եմ ձախողման ամբողջ պատասխանատվությունը»,- ասել է նա:

Նման պատասխանատվություն է ստանձնել նաև Իսրայելի «Շաբակ» անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը։ Սպասվում է, որ նա հրաժարական կտա Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ավարտին։

Իսրայելի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է արել վարչապետ Բենիամին Նեթանյահուին հետևել Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի օրինակին և նույնպես հրաժարական տալ, երկուշաբթի օրը գրել է The Times of Israel-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում