Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԻԻրինա Մկրտչյան

Ռոբերտ Վարդանյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Ռոբերտ Վարդանյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից:

Ռոբերտ Հակոբի Վարդանյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թ. հունիսի 7-ին, Երևան քաղաքում:

2011 թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2015 թ.՝ Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2012-2013 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ,

2013-2014 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ,

I-X.2014 թ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ,

2014-2016 թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

III-XII.2016 թ.` ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ,

2016-2019 թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2019-2020 թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,

2020-2024 թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում