«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 08:30-ից մինչև 15:00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի ջրամատակարարումը։
Ընկերությունը սպառողներից հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։










