Գիտությունների ազգային ակադեմիայում կնշվի Գիտության համաշխարհային օրը

Գիտությունների ազգային ակադեմիայում կնշվի Գիտության համաշխարհային օրը

Նոյեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ք․ Երևան, Մարշալ Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճ, 1-ին հարկ) կմեկնարկի «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով ՀՀ ԳԱԱ նիստը՝ նվիրված Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան։ Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժնից։

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից։

Նիստի ընթացքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը հանդես կգա «Գիտական դիվանագիտությունը մարդկության պատմության սինգուլյարության կետում» զեկուցմամբ։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԳԱ ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը կներկայացնի «Արհեստական բանականությունը հանուն խաղաղության․ գիտական դիվանագիտությունը թվային դարաշրջանում» զեկույցը։ ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ Արսեն Առաքելյանը կներկայացնի «Գենոմային տեխնոլոգիաները թվային դարում» զեկույցը։

Պաշտոնական հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ ԳԱԱ ասոցացված և արտասահմանյան անդամներին կշնորհվեն դիպլոմներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում