Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդաչու թռչող սարք է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդաչու թռչող սարք է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գիշերը ուկրաինական ուժերը հարվածել են Դաշնության տարածքին: Ութ շրջանի երկնքում հիսուն անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։

Թիրախում են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Տուլայի, Սմոլենսկի, Ռյազանի, Կալուգայի և Մոսկվայի շրջանները։ Բելգորոդի շրջանում բնակելի շենք է վնասվել, երկու խաղաղ բնակիչ զոհվել է։ ԶԼՄ-ները գրում են, որ որոշ շրջաններում էներգետիկ օբյեկտներ են խոցվել:

Կիևն էլ հայտնում է ռուսական հարվածների մասին: Ըստ ուկրաինական կողմի՝ հարված է հասցվել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին, պայթյուններ են լսվել Օդեսայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում