Լավրովը դժգոհություն է հայտնել, որ ՀԱՊԿ առաքելության հարցով Երևանի հետ կոնսենսուս չստացվեց

Լավրովը դժգոհություն է հայտնել, որ ՀԱՊԿ առաքելության հարցով Երևանի հետ կոնսենսուս չստացվեց

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումներին:

«Երբ ասում են, որ ՀԱՊԿ-ն ի վիճակի չէ որոշել իր պատասխանատվության գոտին Հայաստանում, հարկ է նշել, որ Հայաստանն ինքը չի սահմանել այն: Նախ պետք է, որ Հայաստանը հստակեցնի իր սահմանը և ավարտին հասցնի սահմանազատումը, ինչով հիմա ՀՀ իշխանությունն ակտիվ զբաղվում է»,- հայտարարել է Լավրովը:

Նա նաև բողոքել է, որ ՀԱՊԿ առաքելության հարցով Երևանի հետ կոնսենսուս չստացվեց, իսկ ԵՄ դիտորդների հետ ստացվեց: Լավրովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը ուղիղ շփումներ կունենան և կկարողանան քննարկել առկա խնդիրները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում