Հայաստանում հասկանում են Ռուսաստանի դերը երկրի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով

Հայաստանում  հասկանում են Ռուսաստանի դերը երկրի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով

Մոսկվան համարում է, որ Ռուսաստանը և Հայաստանը, այնուհանդերձ, դաշնակիցներ են՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանում կան մարդիկ, այդ թվում՝ կառավարության ղեկավարը, որոնք հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում:

Ռուս դիվանագետը հիշեցրել է վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն  հայտարարությունն մասին, որ «չնայած Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել»:

«Սրանք շատ կարևոր խոսքեր են»,- հավելել է Սերգեյ Լավրովը:

Միաժամանակ նա մեղադրել է Արևմուտքին՝ Երևան-Մոսկվա հարաբերությունների վրա ազդելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում