Երեւանում մեկնարկել է «Արարատի ստորոտին» խորագրով մեդիա ֆորումը

Երեւանում մեկնարկել է «Արարատի ստորոտին» խորագրով մեդիա ֆորումը

Երեւանում մեկնարկել է «Արարատի ստորոտին» անվանումը կրող միջազգային 5-րդ մեդիա ֆորումը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լայնամասշտաբ միջոցառման բացմանը մասնակցել է նաեւ հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով հարյուրավոր լրագրողների առաջ:

Եռօրյա ֆորումին մասնակցում են աշխարհի 34 երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը միջոցառման բացման խոսքում նշել է.«Ցեղասպանության հարցը ոչ միայն մեր արյան, գենետիկ հիշողության, այլեւ  քաղաքական օրակարգի մեջ է»:

Նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը ասել է, որ Ցեղասպանությունների կանխարգելման, խտրականության դեմ պայքարում մեծ է լրատվամիջոցների դերը, իսկ մեդիա ֆորումը լուսաբանող լրագրողների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները արդյունավետ աշխատանքի համար: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում