ՎՎահե Դավթյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարը, որը գտնվում է «Մագազինո դել սալե» հարթակում, պատրաստվում է ընդունել այցելուներին։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ տաղավարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Վենետիկում են գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, որը նաև Հայաստանի պաշտոնական տաղավարի համակարգողն է:

Ապրիլի 17-ին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է տաղավարով, քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր։ Հայաստանի տաղավար է այցելել նաև Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ժյուրին՝ ներկայացված նախագծին ծանոթանալու նպատակով։

Տաղավարը լայն հանրության համար բաց կլինի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտոնական տաղավարը ներկայացնում է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանը՝ «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով, որի համադրողը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցադրության բաժնի տնօրեն Արմեն Եսայանցն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում