ԳԳոհար Սարգսյան

Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակը բարեկարգվում է

Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակը բարեկարգվում է

Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում քաղաքապետ Տիգրան Ավինյանի շրջայցից մեկ ամից անց սկսվել են խոստացած ֆուտբոլի դաշտի կառուցման, կանաչապատման և բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այս բակում 22 ավտոտնակ կքանդվի, իսկ երկու ամսից արդեն բակը կունենա այն տեսքը, որը բնակիչներն են ցանկացել։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ այս ընթացքում Շենգավիթում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 72 ավտոտնակ, իսկ 170 զավթված տարածք՝ վերադարձվել համայնքին։

Մայրաքաղաքի բոլոր բակերը փուլ առ փուլ դառնալու են առավել հարմարավետ բոլոր բնակիչների համար, չեն լինելու անօրինական «տերեր», և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ծառայելու են իրենց նպատակին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում