Մոլդովայի ՍԴ-ն հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ հանրաքվեի նախաձեռնմանը

Մոլդովայի ՍԴ-ն հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ հանրաքվեի նախաձեռնմանը

Մոլդովայի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի նախաձեռնմանը: Այսպիսով, դատարանը դրական է արձագանքել երկրի Սահմանադրության մեջ Եվրոպական ինտեգրման մասին դրույթներ մտցնելու մասին օրինագծին: Դա նշանակում է, որ Մոլդովան փաստացի հրաժարվում է իր չեզոք կարգավիճակից։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ավելի վաղ հանդես էր եկել Եվրամիությանը հանրապետության անդամակցության հարցով հանրաքվե կազմակերպելու նախաձեռնությամբ: Համաժողովրդական քվեարկությունը նախատեսվում է անցկացնել աշնանը՝ նախագահի ընտրության օրը:

Սահմանադրության փոփոխությունների նախագծով հիմնական օրենքի նախաբանը կլրացվի «Եվրամիությանը ինտեգրումը Մոլդովայի Հանրապետության ռազմավարական նպատակ հռչակել» բառերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում