Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը Ազգային ժողովում:
«Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է իր ազգային օրացույցում։ Մեկ դար տարբերությամբ եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի 1915 թ. նահատակության։ Հպարտ եմ, որ այս պատմական օրը ներկայացրել եմ Ֆրանսիան Ազգային ժողովի դահլիճում»,- նշել է Դըկոտինյին։
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է իր ազգային օրացույցում։
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 16, 2024
➡️ Մեկ դար տարբերությամբ եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի 1915թ. նահատակության։
➡️ Հպարտ եմ, որ այս պատմական օրը ներկայացրել եմ Ֆրանսիան Ազգային ժողովի դահլիճում։ pic.twitter.com/KA59JnvS1K










