ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրության կոչ է անում

Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրության կոչ է անում

Եվրախորհրդարանի ընտրություններում Հունգարիայի առաջատար ձախ դեմոկրատական ​​կոալիցիայի թեկնածու Կլարա Դոբրևը կոչ է արել արտահերթ ընտրություն անցկացնել նաև Հունգարիայում՝ ելույթ ունենալով Բուդապեշտում ընդդիմության համատեղ քարոզարշավ սկսելու միջոցառմանը:

Նրա խոսքով՝ եթե հունիսի 9-ին հունգարացիների մեծամասնությունը սատարի ընդդիմությանը, այլ ոչ թե վարչապետ Վիկտոր Օրբանի պահպանողականներին, նա և իր համախոհները կսկսեն պայքարել արտահերթ ընտրության համար։

Եվրոպական սոցիալիստների կուսակցության առաջատար թեկնածու Նիկոլաս Շմիտն էլ Օրբանի կառավարությունն անվանել է անխոհեմ, անպատասխանատու և ոչ ժողովրդավարական։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում