ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի արտգործնախարարը Ֆրանսիային և Բրիտանիային կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իրանի հրթիռային ծրագրի դեմ

Իսրայելի արտգործնախարարը Ֆրանսիային և Բրիտանիային կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իրանի հրթիռային ծրագրի դեմ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կիրակի հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի և բրիտանացի գործընկերների հետ, որի ընթացքում կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իրանի հրթիռային ծրագրի դեմ։

«Ես նրանց ասացի, որ եկել է ժամանակը թուլացնելու իրանական ռեժիմը, ճանաչելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն և ջախջախիչ պատժամիջոցներ սահմանելու իրանական հրթիռային նախագծի դեմ»,- ասել է Իսրայելի արտգործնախարարը:

Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման հետ կապված G7-ի առաջնորդների տեսակոնֆերանսին մասնակցելուց հետո, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն կքննարկի Թեհրանի դեմ նոր սահմանափակող միջոցների հնարավորությունը՝ «մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռային ծրագրերի մասով»։

Միևնույն ժամանակ նա բոլոր կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում