ԻԻրինա Մկրտչյան

«Վանաձոր» ՔԿՀ-ում բուժքույրը փորձել է բջջային հեռախոսներ և արգելված իրեր փոխանցել

«Վանաձոր» ՔԿՀ-ում բուժքույրը փորձել է բջջային հեռախոսներ և արգելված իրեր փոխանցել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույր Է․ Ա․-ն արգելված իրեր է փոխանցելու դատապարտյալներից մեկին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Ապրիլի 14-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով վերոնշյալ օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ զննության են ենթարկել Է․ Ա․-ին։

Արդյունքում՝ վերջինիս ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և լիցքավորման լար։

Բուժքույրը խոստովանել է, որ հայտնաբերված արգելված իրերը գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին։ Է․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Ծանուցում․ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում