ԼԼուսինե Մուրադյան

Երևանը և Աստանան կդառնան քույր քաղաքներ. Երևանի քաղաքապետը և Աստանայի ակիմը համաձայնագիր են ստորագրել

Երևանը և Աստանան կդառնան քույր քաղաքներ. Երևանի քաղաքապետը և Աստանայի ակիմը համաձայնագիր են ստորագրել

Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տեղական ինքնակառավարման, քաղաքային տնտեսության ծառայությունների կառավարման, մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական ապահովության և առողջապահության, հասարակական տրանսպորտի և երթևեկության կառավարման, ինչպես նաև գործարար շրջանակների ու մի շարք այլ ոլորտներում։

Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Աստանայի ակիմ (քաղաքապետ) Ժենիս Կասիմբեկը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում